Ռուսաստանի Չելյաբինսկի մարզում ընտանեկան վեճի ժամանակ Անդրեյ Բաբինը բենզին է լցրել տան վրա եւ այրել այն` կնոջ եւ երեք դուստրերի հետ:  Ադյունքում կինն ու աղջիկներն այրվածքներ են ստացել, իսկ աղջիկներից մեկը վերակենդանացման բաժանմունքում է:

Ուշքի գալով` Անդրեյը ցանկացել է դուրս բերել ընտանիքի անդամներին, սակայն բենզինի պատճատով պայթյունը տեղի է ունեցել հենց այն վայրում, որտեղ գտնվել են նրա կինն ու երեխաները, գրում է Lifenews.ru-ն:

Աղջիկներից ամենաշատը տուժել է 10-ամյա Իրինան, մյուսները`  5-ամյա Քրիստինան եւ  3-ամյա Պոլինան ավելի թեթեւ վնասվածքներ են ստացել: Համագյուղացիները նշել են, որ Բաբինների ընտանիքը  հայտնի է եղել  իր սկանդալներով:

Իրավապահները փորձում են պարզել դեպքի հանգամանքները: