Լոռիի մարզի Վանաձոր քաղաքի Ներսիսյան նրբանցքի թիվ 10 շենքի մոտակայքում, օգոստոսի 4-ին, պայթուցիկ սարք է հայտնաբերվել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Ըստ նախնական եզրակացության հայտնաբերված պայթուցիկ սարքը ուսումնական արկ է, որը սակրավորների կողմից տեղափոխվել է փորձաքննության:





























