Սեւան քաղաքի մի բնակչուհի, օգոստոսի 4-ին, հաղորդում է տվել ոստիկանության Սեւանի բաժնում, որ դուստրը՝ 13-ամյա Հ.-ն, նույն օրը, ժամը 4.00-ի սահմաններում, դուրս է եկել տնից ու չի վերադարձել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության Սեւանի բաժնի եւ ԱԳԲ ծառայողների համատեղ որոնողական գործողությունների շնորհիվ Հ.-ն հայտնաբերվել է Սեւան քաղաքի Սայաթ-Նովա-Նալբանդյան փողոցների խաչմերուկում ու ներկայացվել բաժին, որտեղ հայտնել է, որ այդ ժամանակահատվածում ինքը գտնվել է Կոտայքի մարզի Հանքավան գյուղում:
Աղջկա դաստակին առկա էին քերծված վնասվածքներ, ինչի կապակցությամբ նա բանավոր հայտարարել է, որ ինքն իրեն վնասել է ապակու կտորով, քանի որ վախեցել է մորից:
Ոստիկանության ԱԳԲ ծառայողները ներգրավել են հոգեբանների եւ այլ մասնագետների, որոնք աշխատում են աղջկա հետ:
Սեւանի քննչական բաժանմունքում նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցված քրեական գործի նախաքննությամբ աշխատանքներ են տարվում դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:





























