Արմավիրի մարզի Թաիրով գյուղում, հուլիսի 31-ի երեկոյան ժամը 20:30-ին, ծառայություն կատարող ոստիկաններին է մոտեցել մի կին եւ հայտնել, որ ս/թ հուլիսի 26-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Թաիրով գյուղի Երեւանյան փողոցի սկզբնամասում` հեծանիվների խանութի մոտ, անհայտ անձը քաշել-պոկելով, բացահայտ հափշտակել է իր պարանոցի ոսկյա շղթան` պատճառելով մոտ 100.000 դրամի նյութական վնաս, այնուհետեւ հայտնել է, որ կողոպուտ կատարող անձին տեսել է Թաիրով գյուղում գտնվող խաղատուն մտնելիս եւ կարող է մատնացույց անել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նշված խաղատան մոտից բերման է ենթարկվել 25-ամյա Վահագն Ղ.-ն:
Օգոստոսի 3-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին է դիմել մի կին եւ հայտնել, որ ս/թ օգոստոսի 1-ին, դիտելով «Հերթապահ մաս» հեռուստահաղորդումը, ճանաչել է իր նկատմամբ կողոպուտ կատարած Վահագն Ղ.-ին, որը 2012 թ. ապրիլի 4-ին, ժամը 18.30-ի սահմաններում Թաիրով գյուղի գյուղամիջում բացահայտ հափշտակել է իր պարանոցի ոսկյա շղթան եւ խաչը` 600.000 դրամ արժողության, ու դիմել փախուստի:
Կատարվում է նախաքննություն:





























