Ոստիկանության Արմավիրի բաժնում, օգոստոսի 4-ի գիշերը, շտապօգնության կայանից ահազանգ է ստացվել, որ Արմավիր-Մեծամոր ճանապարհի 2-րդ կմ-ին` փողոցի երթեւեկելի մասում, վրաերթի հետեւանքով մահացած տղամարդ կա:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նա 34-ամյա Վահե Հովհաննիսյանն է, որին նույն օրը, ժամը 01.45-ի սահմաններում, իր «Օպել» մակնիշի ավտոմեքենայով նշված վայրում վրաերթի է ենթարկել 36-ամյա Արա Խ.-ն:
Արա Խ.-ն ինքնակամ ներկայացել ոստիկանություն:
Կատարվում է նախաքննություն:





























