Մոսկվայի «Շարեմետեւո» օդանավակայանում խնդիրներ են առաջացել ծանրոցների համակարգում. ծրագրային ապահովման խափանման պատճառով, օգոստոսի 2-ի երեկոյից սկսած շուրջ մեկ օր D տերմինալում հնարավոր չի եղել կարգավորել ուղեւորների ճամպրուկների ու պայուսակների հոսքը: Խափանումից անցել է շուրջ երկու օր, սակայն համացանցում ուղեւորները բողոքում են, որ իրենց ծանրոցները դեռ ուշանում են:

«Այս 1,5 օրերի ընթացքում մենք ձեռնարկել ենք բոլոր քայլերը խափանման հետեւանքները նվազագույնի հասցնելու համար, այդ թվում ձեռքով ենք ծանրոցները տեղափոխել, ուժեղացրել ենք անձնակազմը»,- Twitter-ում նշել են «Աէրոֆլոտ» ընկերության ներկայացուցիչները: Բեռնափոխադրողի չի բացառում, որ խնդրի լուծման համար եւս մի քանի պահանջվի:

«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի տվյալներով՝ ընդհանուր առմամբ, «Շերեմետեւո»-ից 6 հազար ծանրոցներ չեն թռել անհրաժեշտ ուղղություններով: Օգոստոսի 5-ի առավոտյան դրանցից մնացել է 1300-ը: