Մենք մեկ ընտրություն ունենք՝ մեր երկիրը սեփական ձեռքերով պաշտպանել։ Այս մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը։

Ինչպես հաղորդում է սիրիական պետական ՍԱՆԱ տեղեկատվական գործակալությունը, Ասադը հանդես է եկել ելույթով, որում ընդգծել է, որ միայն սիրիացիները կարող են վերջ դնել ճգնաժամին։ Նա ասել է. «Այս անհավանական բարդ պայմաններում, երբ Սիրիան գրոհների է ենթարկվում մի քանի գերտերությունների, նրանց գործակալների ու ահաբեկիչների կողմից, Սիրիայի Զինված ուժերը կարողացել են գրեթե անհնարինն անել։  Ահաբեկչության դեմ, բացի երկաթե բռունցքից, այլ կերպ հնարավոր չէ պայքարել։ Ներկայումս պայքարում են հայրենիքն ու դրա թշնամիները, բանակն ու ահաբեկիչները, պետությունն ու հանցագործները»։