Ռուսաստանցի հայտնի հեռուստահաղոդավարուհի Քսենիա Սոբչակին կանչել են Քննչական կոմիտե, որպեսզի հարցաքննեն նույնասեռականության քարոզչությունն արգելող օրինքի հեղինակին վիրավորելու կապակցությամբ։ Այս մասին նա հաղորդել է Twitter-ի իր միկրոբլոգում։
Սոբչակն իր միկրոբլոգում քանիցս հիշատակել է Միզուլինայի անունը։ Մասնավորապես, նա արձագանքել է այն հորինված նորությանը, ըստ որի պատգամավորն առաջարկում է արգելել օրալ սեքսը։
Հուլիսի 29-ին հայտնի է դարձել «Զրպատություն» եւ «Իշխանության ներկայացուցչին վիրավորելու» հոդվածներով քրեական գործ հարուցելու մասին։ Գործը հարուցվել է անհայտ անձանց նկատմամբ՝ Միզուլինայի եւ Բատալինայի դիմումի համաձայն։ Այս մասին հաղորդում է «Lenta.Ru»-ն։ Ինչպես հաղորդում է «ՌԲԿ»-ն, Միզուլինան ցանկություն է հայտնել, որ իրեն վիրավորողը «դիակառքով» հասարակաական աշխատանք կատարի։
Միզուլինան անչափահասների շրջանում նույնասեռականության քարոզումն արգելող օրենքի հեղինակներից է։ Նույնասեռ ու տարասեռ հարաբերությունների հավասարությունը պնդելու համար տուգանք է նախատեսվում։





























