Երեւանի քաղաքապետարանի դիմաց արդեն 11 օր նստացույց հայտարարած 3 ակտիվիստները դիմել են Մարդու իրավունքների պատպան Կարեն Անդրեասյանին՝ որպեսզի վերջինս միջամտի քաղաքապետարանի դիմաց վրանի կամ հովանոցի տեղադրման հարցում:

Նրանք նաեւ նշել են, որ նստացույցի ընթացքում քաղաքապետարանը գրեթե ամեն օր ջրել է դիմացի խոտածածկ հատվածը, որի արդյունքում օրվա որոշ ժամերի անգամ անհնար է եղել նստել թաց մայթին: Օրեր են եղել, երբ գիշերային ժամերին այդ հատվածի լուսավորությունն անջատել են:

Նստացույց հայտարարած երիտասարդներն ընդգծել է, որ իրենց պահանջները չեն փոխվել՝ նրանք պահանջում են քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի եւ «Երեւանտրանս» ՓԲԸ-ի տնօրեն Միսակ Համբարձումյանի հրաժարականները:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am