Ուկրաինայի Դոնեցկի երկրամասի Ենակիեւոյում կատուն, որը, անասնաբույժի վկայությամբ սատկել էր վիրահատության ժամանակ, տանն ուշքի է եկեկլ։ Այս մասին հաղորդում է «Նովոստի Դոնեցկա» պորտալը՝ վկայակոչելով սոցկայքում կենդանու տիրոջ գրառումները։
Հաղորդվում է, որ կատվին վիրահատել են քաղաքի մասնավոր հիվանդանոցներից մեկում։
Վիրահատությունից հետո, անասնաբույժը կենդանու տերերին ասել էր, որ վերջինս սատկել է։ Կատվի մարմինը փաթեթավորել եւ նրանց են հանձնել։ Ընդ որում, կատվի տերերին չեն հաղորդել, որ փորին արված կտրվածքը չեն կարել։ Այս մասին հաղորդում է «Lenta.Ru»-ն։
Ժամեր անց կատուն տանն ուշքի է եկել։ Այն փորձել է դուրս գալ փաթեթից, ամենայն հավանականությամբ, տառապելով ցավից։ Տերերը կապվել են անասնաբույժի հետ, սակայն վերջինս հրաժարվել է ընդունել իր սխալը։ չի հաղորդվում, թե կենդանու հետ ինչ է եղել՝ փրկվել է, թե ոչ։




























