Շաքի-Գորիս ավտոճանապարհին տեղի է ունեցել վթար: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե ահազանգը ստացվել է օգոստոսի 6-ին, ժամը 08.19-ին:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Օպել» մակնիշի 18 ՍՏ 150 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ Ռ. Մ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել:

Տուժածներ չկան: