Արմավիր-Արթիկ ավտոճանապարհին, այսօր՝ օգոստոսի 6-ի կեսգիշերին, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ արգելափակվել, տուժածներ չկան. անհրաժեշտ է օգնություն:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Թալին-Հացաշեն ավտոճանապարհի 12-րդ կմ-ին «ՎԱԶ 2101» մակնիշի 33 UP 375 համարանիշի ավտոմեքենան խափանվել է եւ դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթեւեկելի հատված:




























