Ողբերգական միջադեպ է տեղի ունեցել Կրասնոյարսկից Մոսկվա մեկնող օդանավում. ուղեւոր է մահացել։

Ինչպես պատմել են ավիադիսպետչերական ծառայություններում, նրա վիճակը վատացել է օդում։ Անձնակազմի ղեկավարը որոշում է կայացրել օդանավն իջեցնել Կազանում, սակայն տղամարդը մինչ այդ մահացել է։

«Թռիչքի ժամանակ 30-35 տարեկան տղամարդը վատացել է եւ անձնակազմի ղեկավարը որոշում է կայացրել հարկադիր վայրէջք կատարել Կազանում, սակայն վայրէջքի ժամանակ տղամարդը մահացել է»,- «Ինտերֆաքսին» է հաղորդել աղբյուրը։

Մահացածի մարմինը հանձնվել է կազանցի դատաբժշկական փորձագետներին։ Դրանից հետո օդանավը շարունակել է իր ուղին։