Քաղաքապետարանի ենթակայությամբ գտնվող բուժհաստատություններում իրականացվող «Երեւնայն ամառ» ծրագրի շրջանակում մայրաքաղաքի բնակիչները կարող են անվճար մասնագիտացված բուժզննություն անցնել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Երեւանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Արթուր Գեւորգյանը` ի պատասխան հարցի, թե որն է ակցիայի էությունը, եթե առանց այդ էլ մայրաքաղաքի պոլիկլինիկաներում զննությունն ու հետազոտությունն անվճար է :
Նրա խոսքով` պոլիկլինիկա այցելած եւ տարածքային թերապեւտի կողմից ուղեգիր ստացած ցանկացած բնակիչ մասնագիտացած բուժհաստատություններում կարող է լրացուցիչ հետազոտություն անցնել եւ, անհրաժետության դեպքում, անվճար բուժում ստանալ:
NEWS.am-ի հետ զրույցում կարդիոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի վիրաբույժ Հայկ Կամայանն ասել է, որ ծրագրի շրջանակում արդեն իրենց այցելել են հիվանդներ, որոնց անվճար խորհրդատվություն է տրամադրվել, ինչպես նաեւ համապատասխան հետազոտություն են անցել:




























