Օձի խայթոցի դեպքում ոչ մի դեպքում չի կարելի կտրվածք անել եւ ամուր կապել: Այս մասին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հայաստանի գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանը:

Նրա խոսքով՝ օձի խայթոցի դեպքում պետք է, առաջին հերթին, տուժածին պետք է անշարժ դիրքում պահել, ծծել եւ թքել թույնը:

Անդրադառնալով կարիճների եւ այլ միջատների խայթոցներին, նա ընդգծեց, որ բոլոր դեպքերում, ավելի լավ է ոչինչ չանել եւ անմիջապես տուժածին հասցնել հիվանդանոց: Գաբրիելյանը նաեւ հավելեց, որ վերջին ժամանակներս, բարեբախտաբար, մահացու ոչ մի դեպք չի գրանցվել:

Նշենք, որ վերջին ժամանակներս Հայաստանում հաճախակիացել են օձի խայթոցների ահազանգերը, որոնք ստացվում են ԱԻՆ-ում: