Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կոչին անսալով Թբիլիսիի հայերը մի շարք միջոցառումներ են կազմակերպել, որոնց ժամանակ դրամական միջոցներ են հավաքել սիրիահայերին օգնելու նպատակով: Այս մասին գրում է Asbarez-ը:
Վրաստանում Հայաստանի դեսպանատունը, Հայ եկեղեցու վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակութային կենտրոնը, «Գարի Դավթյան» տիկնիկային տունը, Armenian Art Hall ինտերնետ-ամսագիրը, «Վիրահայերի համայնք» կազմակերպությունը, թեմի հոգեւորականությունը, գործարարներ, դերասաններ եւ Թբիլիսիի հայ համայնքի անդամները մասնակցել են բարեգործական ակցիային: Հավաքված միջոցներն ուղարկվել են Մայր աթոռ Սուրբ Էջմիածին:





























