Արարատի մարզի Մրգավետ գյուղի բնակիչ 31-ամյա Նորիկ Ս.-ն ամուսնության նպատակով առեւանգել է 19-ամյա Քրիստինե Ղ-ին ու հայտնվել դատարանում: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ Արարատի մարզի Մրգավետ գյուղի բնակիչ 31-ամյա  Նորիկ Ս.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 19-ամյա Քրիստինե Ղ.-ին ամուսնության նպատակով առեւանգելու շուրջ նախնական համաձայնության գալով հորեղբոր որդու հետ, առեւանգել են նրան: Նա կազմակերպել եւ խմբի կազմում իրականացրել է Քրիստինե Ղ.-ի առեւանգումը: Քրեական գործ է հարուցվել 131   հոդվածի 2-րդ մասի   1-ին կետով (մարդ առեւանգելը,  որը կատարվել է` մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ): Սույն հոդվածը պատժվում է տուգանքով 4-8 տարի ժամկետով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: