«Հրապարակը» գրում է, թե ոստիկանության համակարգում կադրային կարուսելը տեղափոխվել է ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն: Երեկ աշխատանքից ազատվել է վարչության պետի տեղակալ Արեւիկ Հովսեփյանը: Ըստ խոսակցությունների, վերջինս ազգակցական կապեր ունի գլխավոր դատախազ  Աղվան Հովսեփյանի հետ:

Հիշեցնենք, որ նա նախկինում զբաղեցնում էր անձնագրայինի Էրեբունու բաժնի պետի պաշտոնը, եւ նրա հետ շփում ունեցած մարդիկ ասում են, որ բարդ ու նյարդային պահվածք ունի: Նրա փոխարեն դեռ նշանակում չի եղել: