Թուրքիա մեկնած Հայաստանի քաղաքացիների թիվը 2013 թվականի հունվար-մայիս ամիսներին կազմել է 26 569 մարդ։
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարությունից, 2013 թվականի հունվար-մայիս ամիսների ընթացքում Թուրքիա մեկնած հայաստանցիների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 3,6 տոկոսով կամ 921-ով։
Միայն 2013-ի հունիսին Թուրքիա է այցելել 6 068 հայաստանցի, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 2,64 տոկոսով։ 2012-ի հունիսին Թուրքիա էր այցելել 5 912 հայաստանցի։
Նշենք, որ 2012-ի ընթացքում Թուրքիա այցելած հայաստանցիների թիվը կազմել է 70 956։





























