Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը շարունակում է հանդիպումները գյուղատնտեսական  արտադրանք մթերողների հետ:

ԳՆ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե հերթն այսօր  գինեգործներինն էր, ովքեր նախարարին ներկայացրել են  իրենց ընկերություններում սպասվող  խաղողի մթերման ծավալները: Նախնական դիտարկմամբ , այս տարի նույնպես խաղողի  առատ բերք է սպասվում.  Կատարվել են  մթերման ծավալների կանխատեսումներ , համաձայն որոնց, վերամշակող կազմակերպությունները պատրաստակամություն են հայտնել մթերել շուրջ 172 հազար  տոննա խաղող, ինչը 14 հազար տոննայով ավելի  է նախորդ տարվա պահանջարկից:

Առանձին խոշոր վերամշակող ընկերություններ հայտարարել են , որ խաղողի մթերումներն իրենց ընկերություններում կկատարվեն անսահմանափակ քանակությամբ: Իսկ պտուղբանջարեղենի արտահանման ծավալների նախնական կանխատեսմամբ՝ այս տարի կարտահանվի շուրջ 15 տոննա խաղող՝ նախորդ տարվա 10 հազարի դիմաց:

Հանրապետությունում օգոստոսի 9-ից սկսվել են լոլիկի եւ դեղձի մթերումները: Մինչ այդ գյուղատնտեսության նախարարությունը կատարել է մոնիթորինգ գյուղատնտեսական բոլոր մթերքների կանխատեսվող ծավալների գծով՝ մթերումներն առանց  առանց խոչընդոտների իրականացնելու համար : Ըստ մշտադիտարկման ադյունքների՝ մոտ 60 հազար  տոննա բանջարեղենի եւ 34 հազար տոննա պտղի մթերման նախնական պահանջարկ կա:

Մթերումների նախօրյակին կատարվել են նաեւ այցելություններ վերամշակող խոշոր կազմակերպություններ: Կարկտահարությունից հետո մեկ անգամ եւս կատարվել է դեղձի եւ ծիրանի կանխատեսվող ծավալների գնահատում: