Ադրբեջանի ԱԳՆ-ի սեւ ցուցակը բռնապետերին բնորոշ գործելաոճ է: Այս մասին հայտարարել է արգենտինացի լրագրող Մարսելո Քանտելմին, «Clarin» արգենտինական պարբերականի արատաքին քաղաքականության բաժնի խմբագիրը: Ադրբեջանի ԱԳՆ-ի կողմից վերջերս հրապարակված 335 անձանց ցուցակում, որոնք Ադրբեջանի կողմից հայտարարվել են persona non grata, ընդգրկվել են նաեւ Մարսելո Քանտելմին եւ արգենտինահայ միլիարդատեր Էդուարդո Էռնեկյանը:
Այդ ցուցակում հայտնվել են հայտնի քաղաքական, մշակութային գործիչներ, գիտնականներ, գործարարներ, ովքեր այցելել են Լեռնային Ղարաբաղ:
Արգենտինահայերի «Diario Armenia» մշակութային ասոցիացիայի մամուլի ծառայությունը, Քանտելմին նման մեթոդը համարել է «բարբարոսական արարք, որը արժանի է քամահրանքի, որին դիմել են բռնապետները եւ որի նպատակը բազմակարծության համար դաժան պատիժն է»:
«Այդ կոպխիտ ու խղճուկ համակարգով նրանք ցանկանում են հայերին զրկել իրենց նախնիների հողի նկատմամբ իրավունքից»,-ավելացրել է նա:
«Այդ ցուցակը վկայում է, որ Ադրբեջանը ոչ միայն հրաժարվում է ճանաչել ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը, այլ «սեւ ցուցակների» պես բռնապետական հնարքներ է կիրառում ցանկացած երկրի քաղաքացու դեմ, որոնք պրոպագանդում են ԼՂ-ի սոցիալական զարգացումը, ներդրումները կամ աջակցում են ԼՂ-ի ժողովրդավարական գործընթացներին»,-հայտարարել է Հարավային Ամերիկայի հայ ազգային կոմիտեի տնօրեն Ալֆոնսո Տաբակյանը:





























