Երեւանի Նոր Նորքի 7-րդ զանգվածի թիվ 29 շենքի բակում, օգոստոսի 9-ին, ժամը 11.00-ի սահմաններում, «ԲՄՎ-528» մակնիշի ավտոմեքենան կայանված տեղից ինքնաբերաբար շարժվել է առաջ եւ հարվածել վարորդին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: