Դալար-Դվին ճանապարհի Դալար գյուղի հատվածում, օգոստոսի 9-ին, ժամը 16.30-ին,  «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենա է բախվել   «ԳԱԶ-21» մակնիշի ավտոմեքենային:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի  հետեւանքով «ՎԱԶ 2101»-ի ուղեւորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: