Երեւանի Սեբաստիայի փողոցում, օգոստոսի 9-ին, ժամը 12.30-ին, իրար են բախվել  «Օպել Զաֆիրա» եւ «Պեժո-406» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատահարի հետեւանքով «Օպել Զաֆիրա»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: