Հայաստանի Հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի նախկին պետի եւ այլ պատասխանատու աշխատակիցների կողմից դիտավորությամբ իրենց լիազորությունների շրջանակից ակնհայտորեն դուրս եկող գործողություններ կատարելու փաստի առիթով ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը:

ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նրանք, մասնավորապես, մեղադրվում են ոստիկանության բաժին բերման ենթարկված քաղաքացի Ֆելիքս Գեւորգյանի նկատմամբ բռնություն գործադրելու եւ վերջինիս իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս պատճառելու մեջ: