«Երեւանյան ամառ» մարզամշակութային ծրագրի շրջանակում մինչ օգոստոսի 31-ը յուրաքանչյուր ուրբաթ, շաբաթ եւ կիրակի օրերին քաղաքացիները կարող են անվճար այցելել Երեւանի շրջիկ կրկես։
Կրկեսի անվճար այցելության հրավիրատոմսեր ստացած Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչները օգոստոսի 9-ի երեկոյան դարձան կրկեսային հագեցած ծրագրի առաջին հանդիսատեսը։
Հերթերից ու գերբեռնվածությունից խուսափելու նպատակով` շրջիկ կրկեսի մուտքը հատուկ տոմսակներով է: Արդեն իսկ թողարկվել են մեծ քանակությամբ անվճար այցելության հրավիրատոմսեր, որոնք այս օրերին բաժանվում են Երեւանի մարդաշատ վայրերում:




























