Երեւանի Էրեբունի վարչական շրջանի Ջրաշենի թիվ 43 տան նկուղում, օգոստոսի 11-ին օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը:

Փրկարարները տան նկուղում հայտնաբերել են շախմատ տեսակի օձ եւ տեղափոխել անվտանգ տարածք:

Նույն օրը, ժամը 20.32-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Սարի թաղի 2-րդ փողոցի թիվ 24 տան ննջասենյակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել փրկարար ջոկատը: Փրկարարներն օձը տեղափոխել են անվտանգ տարածք:

Նույն օրը, ժամը 18.54-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Գ. Լուսավորիչ փողոցի թիվ 7 շենքի մոտակայքում հայտնաբերվել է օձ, որին տեղափոխելու համար անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել փրկարար ջոկատը:

Փրկարարներն օձը տեղափոխել են անվտանգ տարածք: