«Ժամանակ» թերթի հետ զրույցում Ռուսաստանից վերադարձած մեր հայրենակիցներից մեկը հայտեց, որ այդ երկրում հայերի նկատմամբ համատարած հալածանք է սկսվել՝ նույնիսկ ՌԴ հայ քաղաքացիների դեմ: Նա չցանկացած ներկայանալ, քանի որ հետ գնալու մտադրություն ուներ եւ աշխատում էր ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի մոտ:

Նա պատմեց, որ իր գալուց մի քանի օր առաջ Կարապետյանների՝ Կալուգայում գտնվող օբյեկտներից մոտ 70 հոգու »լցրել» են 2 ավտոբուսներ եւ արտաքսել, ընդ որում՝ նրանց մեծ մասն ապրելու կամ աշխատելու ժամանակավոր իրավունք է ունեցել:

Այսինքն ՌԴ իշխանությունները չեն խնայում նույնիսկ հայ աինպիսի հայտնի եւ խոշոր գործարարների, ինչպիսին Ս. Կարապետյանն է եւ նրա օբյեկտներից էլ են հայերին արտաքսում:

Ի դեպ, արտաքսվողները կամ ՌԴ այդ շրջաններում աշխատող մեր հայրենակիցները գիտեն, որ հատկապես հայերի նկատմամբ այդ անհանդուրժող վերաբերմունքի հիմքում ընկած է քաղաքական եւ ոչ թե այլ խնդիր:

Ասենք, որ այս հալածանքների կամ անհանդուրժողականության հետ միասին՝ ՌԴ-ն ծրագրում է մեր երկրում վերսկսել ժամանակավորապես կասեցված «Հայրենակիցներ» ծրագիրը, որպեսզի մեր քաղաքացիների հաշվին բնակեցնի իր հեռավոր, քիչ բնակեցված շրջանները:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում