Երկու ամիս առաջ աղմկահարույց մի փաստ գրանցվեց Շիրակի մարզում Բայանդուրի ԲՀԿ-ական գյուղապետ Հովակիմ Սարգսյանը, որն այդ պաշտոնին անցել էր դաժան մրցակցության արդյունքում՝ հրժարականի դիմում ներկայացրեց, պատճառաբանեց, որ վատառողջ է եւ ընտանիքը վերցնելով մեկնեց Ռուսաստան:
«Երեկ համայնքապետի ընտրություններ տեղի ունեցան այդ աղքատ ու անհրապույր գյուղում: Ինչպես տեղեկացանք Շիրակի մարզպետարանի տարածքային վարչության տեղական ինքնակառավարման հարցերով վարչության պատասխանատու Ռուբիկ հարությունյանից, այստեղ գյուղապետ է ընտրվել ՀՀԿ-ական Դավիդ Դավթյանը: Հետաքրքիրն այն է, որ Դավիթ Դավթյանը բնութագրվում է որպես «սովորական տղա», որը նախկինում միշտ արտագնա աշխատանքի է գնացել, սակայն վերջին տարիներին գյուղապետ ընտրվելու մտադրությամբ վերադարձել է գյուղ:
Նշենք, որ այս տեղանքում գյուղապետ դառնալը հերոսություն է, քանի որ գյուղը թաղված է բազմաթիվ խնդիրների մեջ. չկա ջրամատակարարում, գազ, հեռախոսակապ, երեխաների թիվը նվազում է, արտագաղթը մեծ է, իսկ համայնքի բնակիչների 10 տոկոսն ունի բարձրագույն կրթություն, լավ մասնագետներ են, սակայն հավերժ գործազուրկներ»,-գրում է թերթը:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում





























