Օրերս «Ժողովուրդ»–ը գրել էր, որ «Մալաթիա» ջոկատի ազատամարտիկ Ներսիկ Եղիազարյանը մտադիր է ինքնահրկիզվել, քանի որ իր 10 տարի շարունակ մշակած հողը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը վաճառել է, կիսակառույց տունն էլ՝ քանդել։

«Ժողովուրդ»–ը հետաքրքրվեց ազատամարտիկից, թե Երեւանի քաղաքապետարանից ինչպես են արձագանքել այդ ծայրահեղ հայտարարությանը։ «Ես իմ մտադրությունը չիրականացրի, քանի որ իմ շատ հարազատ մի մարդու միջոցով Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը խնդրեց որեւէ քայլ չանել մինչեւ օգոստոս ամսվա վերջը։ Նա խոստացել է ինձ հող տրամադրել, իսկ ընկերությունն էլ անհրաժեշտ գումար պիտի տա, որպեսզի տունս սարքեմ այլ հողի վրա։ Ես սպասում եմ։ Դեռ ոչ մի քայլ չեմ ձեռնարկի»»,-գրում է թերթը։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում