Իսրայելական հակահրթիռային պաշտպանության «Երկաթե գմբեթ» համակարգը այսօր՝ օգոստոսի 13-ի գիշերը, հաջողությամբ «բռնել է» Եգիպտոսի Սինայի թերակղզուց արձակված հրթիռը, որն ուղղված է եղել դեպի Էյլաթ քաղաքը, գրում է The Jerusalem Post թերթը:

Դեռեւս որեւէ ծայրահեղական կազմակերպություն իր վրա չի վերցրել հրթիռն արձակելու պատասխանատվությունը: Հրթիռը Էյլաթի ուղղությամբ արձակվել է այն բանից հետո, երբ երկու օր առաջ Սինայի թերակղզում օդային հարվածների հետեւանքով սպանվել էր «Անսար Բեյթ ալ-Մակդիս» խմբավորման անդամ 4 իսլամիստ գրոհային: