Վրաստանում հանքավայրում դժբախտ դեպքի հետեւանքով 2 հանքափոր է զոհվել: Միջադեպը տեղի է ունեցել այսօր՝ օգոստոսի 13-ին, Ճիատուրայում (Իմերեթիի շրջան) գտնվող Իթխվիսի հանքավայրում, որտեղ մարգանց է արդյունահանվում: Վրաստանի միացյալ արհմիությունները հայտնել են զոհվածների անունները՝ Ռոլանդ Նոզաձե եւ Յուզա Սամխարաձե:
Արհմիությունների տվյալների համաձայն՝ պայթյունի ժամանակ գրունտային ջրերի մեծ քանակությամբ հոսք է եղել, որն էլ հանքափորների մահվան պատճառ է դարձել:
«Մետալուրգների ու հանքափորների արհմիության նախագահ Թամազ Դոլաբերիձեն ողջ պատասխանատվությունը դնում է հանքի վարչակազմի վրա, քանի որ նրանք կանխարգելիչ միջոցառումներ չեն ձեռնարկել դժբախտ պատահարից խուսափելու համար»,-ասված է հաղորդագրության մեջ, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»:




























