Վանում 19-ամյա աղջիկն իր հետ ամուսնանալուց հրաժարված տղային բարեկամների եւ ընկերների օգնությամբ առեւանգել է եւ կտրել սեռական օրգանը:

Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝ օրեր առաջ Վեյսել Յ.-ն իր ընկերուհուն՝ Բուշրա Դ.-ին ասել էր, թե չի ցանկանում նրա հետ ամուսնանալ, ինչը խիստ դուր չէր եկել երիտասարդ աղջկան:

Բուշրան իր բարեկամների եւ ընկերների հետ առեւանգում է Վեյսելին, տանում նրան Վարագա լեռների լանջին գտնվող մի գյուղի շրջակայք, տանջում, կտրում նրա սեռական օրգանը եւ մեքենայի ընթացքի ժամանակ տղային դուրս գցում:

Գյուղացիները տեսել են վնասվածքներ ստացած տղային եւ տեղափոխել Վանի հիվանդանոց: Ոստիկանությունը դեպքի վայրում փնտրել է տղայի կտրված օրգանը, սակայն չի գտել:

Ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել դեպքի հետ կապված բոլոր կասկածյալներին: