Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Զուրաբ Խարատիշվիլին, ով նախագահական ընտրություններից երկու շաբաթ առաջ հեռացել է պաշտոնից, օգոստոսի 14-ին հաստատել է, որ մտադիր է զբաղվել քաղաքական գործունեությամբ:
« Ես հաստատում եմ, որ մտադիր եմ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Այլեւս ոչինչ չեմ ասելու: Մանրամասները՝ վաղը»,- վրացական «Ռուսթավի-2» հեռուստաալիքին հայտարարել է Խարատիշվիլին:
Հիշեցնենք, որ Խարատիշվիլին օգոստոսի 12-ին խորհրդարան դիմում էր ուղարկել՝ որպես ԿԸՀ նախագահ իր լիազորությունները դադարեցնելու համար:
Վրաստանի ԿԸՀ նախագահը հրաժարական է տվել
Նույն օրը վրացական մամուլում հայտնվեց տեղեկություն, որ Խարատիշվիլին մտադիր է մասնակցել հոկտեմբերի 27-ին նշանակված նախագահական ընտրությւններին: Ինքը Խարատիշվիլին մինչ այսօր չի մեկնաբանել պաշտոնը թողնելու փաստը, այլ ընդամենը հայտնել է օգոստոսի 15-ին կայանալիք մամուլի ասուլիսի մասին:
Վրաստանի ԿԸՀ նախագահը հրաժարվել է պաշտոնից` նախագահական ընտրություններին մասնակցելու
Օրենսդրության համաձայն խորհրդարանը պետք է 15 օրվա ընթացքում քննարկի Խարատիշվիլիի դիմումը: Եթե այդ 15 օրվա ընթացքում օրենդիր մարմինը չարձագանքի, ապա Խարատիշվիլին ինքնաբերաբար պաշտոնից կազատվի:
Զուրաբ Խարատիշվիլին ԿԸՀ նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2010թ.-ից: 2008-2010թթ. ընթացքում եղել է Վրաստանի Հանրային հեռարձակման հոգաբարձուների խորհրդի անդամ: Ավելի վաղ շուրջ ինը տարի եղել է միջազգային KPMG աուդիտորական ընկերության գործադիր տնօրեն:



























