Գերմանական դպրոցներներն անհրաժեշտ չափով չեն օգտագործում բջջայինների ընձեռած հնարավորությունները։ Այսպիսի եզրահանգման են եկել Հագենի համալսարանին կից Mobile Learning հետազոտական խմբի փորձագետները։

Mobile Learning-ի ղեկավար Մասիեժ Կուշպի խոսքով, բջջայինների առավելությունն այն է, որ դպրոցականների համար դրանք ոչ միայն միմյանց հետ խոսելու, այլ նաեւ խաղերի եւ ինտերնետի միջոց են։

Մասնագետները կարծում են, որ բջջայինները երեխաների մեջ կարող են գիտելիքների հանդեպ հետաքրքրություն արթնացնել ավելի լավ, քան գրքերը։

Ուսումնասիրություն իրականացնողների կարծիքով, բջջայինն, իհարկե, չի կարող փոխարինել դպրոցի դասերին, սակայն մյուս կողմից թույլ կտա սովորել ցանկացած տեղում։ Այդ կերպ հեռախոսը կարող է հենց այնպես կորցված ժամանակը վերածել ուսուցման համար ծախսվող ժամանակի։

Սակայն դրա համար բջջայինների ծրագրերը պետք է հարստացնել։ Մասնավորապես` օտար լեզուների ուսուցման ծրագրերը համընկնում են ոչ բոլոր հեռախոսներին։