Վանուաթուի ջրերում լողացող զբոսանավից առգրավվել է 750կգ կոկաին: Գործողությունն իրականացրել են ԱՄՆ-ի եւ Ավստրալիայի իրավապահ մարմինները՝ համատեղ:
Թմրանյութերի դեմ պայքարի ամերիկյան վարչության (DEA) գործակալներն ու ավստրալական ոստիկանությունը, սկսած 2010-ից, համագործակցում են Վանուաթուի իշխանությունների հետ՝ կանխելու Հարավային Ամերիկայից կոկաինի մաքսանենգությունը դեպի Ավստրալիա: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով AP-ն:
330 մլն դոլար աժողությամբ կոկաինի խմբաքանակը հայտնաբերվելէ օգոստոսի 19-ին զբոսանավում, որը ստուգայցի էր ենթարկվում Պորտ-Վիլլա քաղաում: Դեռեւս չի հաջողվել ձերբակալել ենթադրյալ չարագործներից եւ ոչ մեկին:




























