ԱՄՆ-ում երկու դեռահասներ մահացու ծեծի են ենթարկել Երկրորդ աշխարհամարտի 88-ամյա վետերանին: Դեպքը կատարվել է Վաշինգտոն նահանգի Սփոքան քաղաքում:

Վետերան Դելբերտ Բելթոնը դեռահասների հարձակման զոհ է դարձել բիլիարդի ակումբի դիմացի ավտակայանատեղում: Նա մահացել է նախքան շտապօգնության ժամանումը: Մարդասպաններին առայժմ չեն բռնել: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հայտնում է, որ Բելթոնը կռվել էր Երկրորդ աշխարհամարտի խաղաղօվկիանոսյան Ճակատի կազմում` ծանր վիրավորվելով Օկինավայի համար մղվող մարտում: Պատերազմի ավարտից հետո վետերանը  30 տարուց ավելի աշխատել էր տեղի ալյումինի գործարանում: