Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին կողմ են Սիրիայում քիմիական զենքի կիարռման մասին հաղորդագրությունների օբյեկտիվ հետաքննությանը:

Ինչպես հաղորդել են Ռուսաստանի ԱԳՆ-ից, օգոստոսի 22-ին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է կայացել Լովրովի եւ Քերրի միջեւ՝ կապված Սիրիայում տիրող իրավիճակի հետ:

Լավրովը կարծիք է հայտնել, որ Սիրիայի ընդդիմությունը պետք է ՄԱԿ-ի տեսուչներին թույլ տա իրենց աշխատանքը կատարել այն վայրում, որտեղ տեղի է ունեցել ենթադրյալ քիմիական հարձակումը:

Հիշեցնենք, որ մի շարք լրատվամիջոցներ օգոստոսի 21-ին հաղորդել էին Դամասկոսի մերձակայքում քիմիական զենքի կիրառման մասին՝ շտապելով դրանում մեղադրել Սիրիայի իշխանություններին: Ռուսաստանի ԱԳՆ-ն այդ կապակցությամբ մեկնաբանություն է տարածել, որում ասվում է, որ Սիրիայում քիմիական զենք կիրառել են գրոհայինները:

http://news.am/arm/news/167830.html