Հալեպում օգոստոսի 23-ի առավոտից հրթիռակոծվել է հայկական Նոր Գյուղ թաղամասը:

Ինչպես NEWS.am-ին են հաղորդել Հալեպում Հայ առաքելական եկեղեցու Բերիո թեմից, արկերից մեկն ընկել է տան վրա, ինչի արդյունքում երկու հայուհիներ են վիրավորվել: Նրանց հիվանդանոց են տեղափոխել:

Երեկ Հալեպի Սուլեյմանիե շրջանի Հաժ Հապիպ թաղամասում կեսօրից հետո արկերից մեկն ընկել է բնակելի տան վրա, զոհեր եւ տուժածներ չկան:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ Դամասկոսում քրիստոնեական Ալ-Կասսա թաղամասում տեղի ունեցած պայթյունների արդյունքում վիրավորվել էին երկու հայեր՝ մայր եւ որդի Միրնա եւ Նազարեթ Թորոսյանները: