Չինաստանի հարավում ֆերմաներից մեկից փախել են մի քանի տասնյակ սողուններ: Նրանց մեծ մասին կարողացել են բռնել եւ հետ վերադարձնել, սակայն 4 կոկորդիլոսներ դեռեւս ազատության մեջ են: Միջադեպի մասին հաղորդում է China Daily պարբերականը: Սողուններին փախչել հաջողվել է ջրհեղեղի պատճառով: Խոնավության պատճառով փլուզվել է ֆերմայի պատերից մեկն ու 24 կոկորդիլոսներն անարգել ազատության մեջ են հայտնվել:
Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ նրանց մեծ մասին հետ են վերադարձրել, սակայն 4-ը դեռեւս ազատության մեջ են եւ անարգել շրջում են Շանթոու քաղաքի մերձակայքում: Տեղի բնակչությունը նախազգուշացվել է կենդանիներից սպասվող հնարավոր վտանգի մասին: Այս մասին հաղորդում է




























