Ֆրանսիայի Կանն քաղաքում առեւանգել են 70 հազար եվրո արժողությամբ ադամանդե մատանի: Չարագործները այն տարել են ոսկերչական խանութից, որը տեղակայված է Gray D`Albion հյուրանոցում, հաղորդել է ոստիկանության աղբյուրը:

Հանցագործները զինված չեն եղել եւ վաճառողներին չեն սպառնացել: Նրանք ներկայացել են որպես գնորդներ եւ շեղել վաճառողների ուշադրությունը, ինչից հետո կատարել են կողոպուտը, փոխանցում է «ՌԲԿ»-ն:

Այս տարի Կաննում արդեն կողոպտել էին Kronometry ժամացույցներ վաճառասրահը եւ Chopard թանկարժեք իրերի խանութը: