Ճապոնական All Nippon Airlines ավիաընկերության Տոկիո-Կումամատո չվերթն իրականացնող Dreamliner օդանավի անձնակազմը եղանակային ռադարի անսարքության պատճառով օդանավակայան վերադառնալու որոշում է կայացրել, ասված է ANA-ի հայտարարությունում:
Ընկերության մամուլի ծառայությունից հայտնել են, որ նման անսարքություն հաճախ չի հանդիպում տեխնոլոգիապես հագեցած օդանավում, որում վերջերս ավելի լուրջ թերություններ էին հայտնաբերել, հաղորդում է BFM.RU-ն:
Ըստ ANA-ի`Boeing 787-ն իրականացնում էր № 641 չվերթը: Նա Տոկիոյի «Հանեդա» օդանավակայանից տեղական ժամանակով 09:00-ին ուղեւորվել էր Կումամոտո քաղաք, որը գտնվում է Կյուսյու կղզում: Օդանավում 234 ուղեւոր էր եղել եւ անձնակազմի ինն անդամ: Օդանավը Տոկիոյի օդանավակայան էր վերադարձել 10:20-ին:
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին Boeing 787 Dreamliner-ի թռիչքներն ամբողջ աշխարհում դադարեցվել էին ուժակուտակիչների հետ խնդիրների պատճառով, որոնք հետագայում լուծվել էին:




























