Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Սերբիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Թուրքիա կմեկնի այն դեպքում, երբ հայ-թուրքական սահմանը բաց կլինի, կամ կլինի բացման նախաշեմին։ ՀՀ նախագահի այս հայտարարությունը արագ արձագանք գտավ թուրքական մամուլում, մասնավորապես որակվելով, որպես կոշտ պատասխան Թուրքիային։

Թուրքական «Radikal»-ը նշում է, որ Ադրբեջանը զայրացավ այն հանգամանքից, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մեջ չէր մտել հայկական «օկուպացիայի» վերացման պահանջը, որի պատճառով Ադրբեջանը սկսեց ավելի մերձենալ Ռուսաստանի հետ, ինչը ստիպեց Թուրքիային՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ավել քայլեր չանել։

Թուրքական «Zaman»-ը շեշտում է, որ Թուրքիան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը ընթացքը չի շարունակի մինչեւ Ղարաբաղի խնդիրը չլուծվի։ Ըստ «Zaman»-ի, Անկարան Հայաստանի հետ բանակցությունների ընթացքի ամեն աստիճանը տեղեկացնում է Ադրբեջանին։