Չինաստանում ծնողները 30 տարիների ընթացքում իրենց որդուն 5 քառակուսի մետրանոց քարե վանդակի մեջ են պահել:

Նրան փակել են 16 տարեկանում, երբ նրա մոտ հոգեբանական խնդիրներ են սկսվել՝ կապված դեռահասության հետ:  Ծնողները վախեցել են, որ նա կարող է վտանգ ներկայացնել շրջապատողների համար: Նրանք բազմաթիվ բուժհաստատությունների են դիմել, սակայն ոչ մի տեղ նրանց օգնել չեն կարողացել:

Ինչպես ծնողներն են պնդում, իրենց որդուն «բանտարկելու» որոշումը երբեւէ կայացրածներից ամենածանրն էր:

30 տարիների ընթացքում տղամարդը դուրս չի եկել իր քարե պատսպարանից: Պատին արված անցքից նրա կերակրել են, լողացրել, մաքրել կենսագործութնության արգասիքները, փոխանցում է NEWSru.com-ը: