Թայլանդում ճանապարհորդող ավստրալացի զբոսաշրջիկների ուղեբեռի մեջ մարիխուանայի փաթեթներ են դրել: Ճանապարհորդները կարող էին բանտում հայտնվել, եթե տարօրինակ ոչինչ չնկատեին:
Բանգկոկից Փհուքեթ կղզի չվերթի գրանցման ժամանակ զբոսաշրջիկները նկատել էին, որ իրենց ճամպրուկներից մեկի քաշն ավելացել է: Ավելին, անհետացել էր ճամպրուկի կողպեքը, իսկ ճամպրուկն էլ դանակով պատռած էր եղել, գրում է The Age-ը:
Ջորջիա անունով աղջիկը լրագրողներին պատմել է, որ իրենք ընկերոջ հետ որոշել են ոչ մի տեղ չմեկնել, եւ կանգ են առել մոտակա հյուրանոցում: Այնտեղ նրանք դատարկել են ուղեբեռը եւ թմրանյութերով փաթեթները հայտնաբերել ճամպրուկի գրպաններում: Ջորջիան դիմել էր Ավստրալիայի դեսպանատուն: Այնտեղ նրան խորհուրդ էին տվել դեն նետել գտածոն, հայտնում է vesti.ru-ն:
«Մենք երկու օր Բանգկոկում անցկացրինք՝ լվանալով մեր հագուստը եւ նոր ճամպրուկներ գնելով, որպեսզի մեզնից մարիխուանայի հոտ չգար», – պատմել է Ջորջիան: Ըստ ավստրալուհու` իրենք ընկերոջ հետ քիչ էր մնում դառնային խարդախության զոհ, որին կարող էին խառը լինել ոստիկաններ կամ մաքսայիններ ձեւացնող հանցագործները:




























