Նեւադայի Անապատային կրիաների պահպանության կենտրոնում հայտարարել են, որ ստիպված են սատկացնել այդ հազվադեպ կենդանիների հարյուրավոր առանձնյակների: Պատճառն ԱՄՆ դաշնային բյուջեի կրճատումն է, իսկ նրանց պահելը շատ թանկ է կազմակերպության համար:
Տերրարիումի ավելի քան 1400 բնակիչներին դաժան ճակատագիր է սպասվում՝ էֆթանազիա, մեծ ծախսերի պատճառով: Այս մասին հաղորդում է Russia Today-ը: Կենտրոնը ստիպված կլինի 2014-ին 900 քմ-ով կրճատել տերրարրիումի տարածքը:
Կենդանիները պաշտպանները նախազգուշացնում են անապատային կրիաների՝ մոտ ապագայում վերանալու վտանգի մասին: Վայրի բնությունում կա այդ կենդանատեսակի մոտ 100 հազար առանձնյակ:





























