ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգում ութամյա տղան սպանել է 90-ամյա դայակին՝ Grand Theft Auto IV համակարգչային խաղը խաղալուց հետո:

Տղան մտել է հյուրասենյակ եւ կրակել իր ծեր դայակի գլխին, երբ վերջինս հեռուստացույց էր դիտում: Ավելի ուշ երեխան իրավապահներին խաբել է՝ ասելով, որ կնոջը պատահական է սպանել՝ զենքի հետ խաղալու ընթացքում: Սակայն քննությունը պարզել է, որ  սպանությունը գիտակցված է եղել, հաղորդոմ է TOP News-ը:

Երեխային հանձնել են ծնողներին: Ըստ նահանգի օրենքների` երեխային չի կարելի դատել, քանի դեռ նա 10 տարեկան չկա: Ընդ որում, հարեւանները զարմացած են, թե ինչպես է հրազենը հայտնվել 90-ամյա կնոջ տանը կամ երեխայի մոտ:

Նաեւ նշվում է, որ ԱՄՆ-ի տարածքում GTA խաղն ունի տարիքային դասակարգում «М», որը նախատեսված է 17-ից բարձր անձանց համար: