ԱՄՆ հարավ-արեւելքում ոստիկանությունը ձերբակալել է 12 մարդու, որոնք մեղադրվում են ապօրինի շնամարտեր կազմակերպելու մեջ: Իրավապահները ազատ են արձակել նաեւ 360 մարտական շուն: Ձերբակալվածների մեծ մասը մեղադրվում է ապօրինի ազարտային խաղերի մեջ: Այս մասին հաղորդում է BBC-ի Ռուսական ծառայությունը:
Ստուգայցերն անցկացվել են Ալաբամա եւ Ջորջիա նահանգներում: Տներից մեկում հայտնաբերվել է 114 շղթայակապ, վիրավոր եւ հյուծված շուն: Ոստիկանությունը ձերբակալվածների մոտից առգրավել է նաեւ 500 հազար դոլար կանխիկ գումար, թմրանյութեր եւ հրազեն:




























