Մեքսիկայում ձերբակալվել է առավել որոնվող հանցագործներից մեկը՝ «Տամպլիերների օրդենի ասպետներ» թմրակարտելի համակարգող Գրեգորիո Աբեխան: Թմրատամպլիերի ձերբակալման մասին հայտնել է Մեքսիկայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Էդուարդո Սանչեսը:

Աբեհան Միչոական նահանգով կատարվող թմրաշրջանառության կարեւոր դեմքերից էր, նա նաեւ մարդկանց առեւանգման մեջ է մեղադրվում: Ավելի վաղ Աբեխային բռնելու համար Մեքսիկայի իշխանությունները 3 մլն պեսո (240 հազար դոլար) էին խոստացել, գրում է polit.ru-ն:

«Տամպլիերների օրդենի ասպետներ» խմբավորումը ստեղծվել է 2011թ.՝ առանձնանալով մեքսիկական «Լե Ֆամիլիա» խոշոր թմրակարտելից:

Նույն թվի ամռանը իշխանություններին հաջողվել էր ձերբակալել «Տամպլիերների» առաջնորդներից մեկին՝ Խավիեր Բելտրանին:

Միաժամանակ, «Ինտերնովոստին» հայտնում է, որ «Տուտա» մականունով հայտնի Սերվանդո Մարտինեսը, որը համարվում է խմբավորման գլխավոր առաջնորդը, առայսօր անորսալի է: Վերջերս նա իշխանություններին բանակցելու պատրաստակամություն էր հայտնել, բայց՝ պայմանով, որ կառավարությունը կրկին սկսի «պաշտպանել ժողովրդին»: