«Ծածկած շուկայում» շինարարությունը դադարեցնելու նպատակով ակցիային դեմ հակադարձ ակցիա իրականացնող կանայք, ովքեր ներկայանում են որպես շուկայի նախկին աշխատողներ եւ պաշտպանում են շուկայի կառուցապատող Սամվել Ալեքսանյանին, որոշել են վաղը՝ սեպտեմբերի 2-ին, ժամը 14:00-ին, բողոքի ակցիա իրականացնել նախագահականի դիմաց՝ Սերժ Սարգսյանից պահանջելով, որպեսզի շուկան վերաբացվի հենց վաղը:
Այս պահին շուկայի մոտ լարվածությունը պահպանվում է: Սամվել Ալեքսանյանի մարդիկ պարբերաբար վեճեր ու հրմշտոց են սադրում ակտիվիստների հետ: Ի դեպ, այսօր ակտիվիստների մեջ մեծ թիվ են կազմում երիտասարդները: Ոստիկանությունը լրացուցիչ ուժեր է բերել շուկայի տարածք՝ իրավիճակը վերահսկելու համար:





























